«Իհարկե, հարցը նուրբ է, բայց մեր քաղաքականությունն ինչպիսին է, մենք ուզում ենք խթանե՞լ որդեգրման պրոցեսը, թե՞ ուզում ենք արգելակել: Հայաստանում կան անզավակ ընտանիքներ, որոնք ուզում են եւ կուզենային երեխաներ որդեգրել: Չե՞ք կարծում, որ մենք իհարկե, ապահովելով համակողմանիորեն երեխաների շահերն ու երաշխիքները, պետք է աշխատենք առավել նպաստող քաղաքականություն վարել այս առումով»,- այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը նամակներ է ստանում, որ Հայաստանում որդեգրման գործընթացում արհեստական խոչընդոտներ կան եւ մեծ իրավաբանական քաշքշուկ գոյություն ունի:
Ի պատասխան արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք համագործակցում են սոցիալական ծառայությունների հետ. «Այս ոլորտը կարգավորող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, նաեւ գործում է Սահմանադրությունը եւ մենք պետք է առաջնորդվենք շահերի հավասարակշռման իրավունքների ապահովման սկզբունքով: Այս ոլորտում եղել են կասկածներ, որ որդեգրումն իրականացվում է երեխաների շահերի խախտմամբ: Մենք կատարել ենք հետազոտություններ, մշտապես այցելում ենք արտասահմանում որդեգրված երեխաներին, տեղում ծանոթանում ենք պահման պայմաններին:
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝
Մենք ենք տխուր, դուք չեք տխուր...Նիկոլ Փաշինյանն՝ Արարատ Միրզոյանին
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարությանը ամրակցելու մասին» որոշման նախագիծը: