▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրակարգում է գլխավոր դատախազի փոփոխության հարցը, բայց մի նրբություն կա.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսվելու են ՀՀ գլխավոր դատախազի, ՄԻՊ ղեկավարի տարեկան հաշվետվությունները:

Ի դեպ, նոր իշխանությունների օրակարգում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի փոփոխության հարցը: Օրենքը նախատեսում է, որ գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ կարող է ներկայացնել ցանկացած պատգամավոր՝ օրենքի նախագիծ դնելով շրջանառության մեջ՝ դատախազի թույլ տված օրենքի կամ էթիկայի խախտման հիմքերով:

Մեր տեղեկություններով, գործող դատախազի նկատմամբ «պրետենզիաները» վերաբերելու են Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին բերման ենթարկելու, դատախազի կողմից նրանց ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր ներկայացնելու, ապաեւ՝ այդ միջնորդագիրը հետ վերցնելու խնդրին: Ինչպես նաեւթարմացվում է «Հաց բերողի» թեման:

Սակայն նոր դատախազի ընտրության հարցում մի լուրջ նրբություն կա՝ նրան առաջադրում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, ուր այս պահին ՀՀԿ-ականները մեծամասնություն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին