▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր խցում է պահվում Մանվել Գրիգորյանը. նրան , մեղմ ասած, լավ չեն դիմավորել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»:

 

 

 

 

 

 

 

Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում ևս կալանավորել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:

Ի դեպ, ՔԿՀ-ում Մանվել Գրիգորյանին, մեղմ ասած, լավ չեն դիմավորել: Կալանավորները լսելով, որ Մանվել Գրիգորյանին տանում են այն խուցը, որտեղ գտնվել է Սամվել Բաբայանը, սկսել են սուլել և իրենց խցերից Երևան ՔԿՀ-ի ողջ տարածքով մեկ վանկարկել` «տուշոնկա-տուշոնկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին