▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ Վաղարշը տաղավար էր կոտրում քննադատեցիք, բայց ժամանակին կոճակ սեղմելով դուք եք դրա հիմքը դրել

Չգիտեմ լամ թե խնդամ: «Շրջանառության Հարկի» օրենքը, որ ընդունվում էր, ԲՅԿ-ն իրեն առաջ էր քցել ու բղավում էր, որ նման օրենք իրանք առաջարկել են: Մնացած կուսակցություններն էլ ետ չէին մնում: Հիմա ժողովրդի հաշվին դիվիդենտներ հավաքելու պահը եկել է ու նրանք հրեշտակի թևերը հագած այսօր կոչ էին անում, որ ժողովուրդը պայքարի: Բա ժամանակին դեմ քվեարկեիք, ոչ թե բանը բանից անցներ նոր հիշեիք կամ զգայիք , որ վատ օրենքա: Էնօր,որ Վաղարշը տաղավար էր կոտրում քննադատեցիք, բայց ժամանակին կոճակ սեղմելով դուք եք դրա հիմքը դրել:

Հ.Գ. Ընդիմությունը կոչված է այն բանի համար, որ օենք ընդունելուց առաջ ասի բաց տեղերը ու օգնի, որ դրանք շտկվեն, ոչ թե կոճակ սեղմի ու հետո պայքարի իր իսկ ընդունած օրինագծի դեմ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին