▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞ր տրամաբանությամբ է Գայանե Հակոբյանը կալանքի տակ, իսկ Փաշինյանը` ազատության մեջ». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Մեկդ «իրավապահ» համակարգից հարցրեք. ո՞ր տրամաբանությամբ է Գայանե Հակոբյանը «ձեռնմխելի», իսկ Փաշինյանը` անձեռնմխելի։
Ո՞ր տրամաբանությամբ է Գայանե Հակոբյանը կալանքի տակ, իսկ Փաշինյանը` ազատության մեջ։
Եթե ենթադրում եք, թե Գայանեն ազատության մեջ գտնվելով` կարող է վնաս տալ մեկ երիտասարդի, ապա արդեն ապացուցված փաստ է (անգամ` ինքնախոստովանված), որ Փաշինյանն իր գործունեությամբ վնասել է այդ երիտասարդի հազարավոր սերնդակիցների, և հիմա էլ իր հրապարակային խոսքով ու գործողություններով ամեն օր վտանգի տակ է դնում տասնյակ հազարների կյանքերն ու անվտանգությունը, երկրի ամբողջականությունը, ցանկը երկար է։
Ո՞ր տրամաբանությամբ, ասեք»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին