Պարզաբանում
ՀՀ ՖՆ Վարդան Արամյանը հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում ի պատասխան ՊՈԱԿ -երի վերաբերյալ լրագրողների հարցադրմանը նկատի է ունեցել Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ը , որը գտնվում է ոչ թե Դիլիջան քաղաքում , այլ Երեւանում:Ինչ վերաբերում է Դիլիջանի ուսումնական կենտրոնին , ապա կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության եւ տիրապետման տակ միայն այն ժամանակահատվածում , երբ ՊԵԿ –ը միացված է եղել նախարարությանը :Հետագայում , կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ –ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության 329-N որոշմամբ հետ է վերադարձվել ՊԵԿ –ին:
ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյան