«Կանխատեսում ենք, որ ԱԺ-ում անպայման կլինի 6 կամ 7 կուսակցություն: Անպայման կլինեն այս 5 կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ-ն ու Հայկական վերածնունդը: Նրանք ունեն սոցիալական հենք, կազմակերպչական կառույցները, դեմքեր ու ֆինանսներ»,-համոզված է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մի խորշ է գտել, որը փորձում է օգտագործել, բայց հայտնի չէ՝ դա նրան հինգ տոկոս կբերի, թե՞ ոչ:
«Ժառանգության» ձայները 5 տոկոսից ցածր չեն: Կան կուսակցություններ, որոնք ուժ են ներկայացնում իրենց խարիզմատիկ առաջնորդների շնորհիվ, դա ԲՀԿ-ն է՝ Գագիկ Ծառուկյանով, Ժառանգությունն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանով, ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Եթե այդ խարիզմատիկ դեմքերը չլինեն, այդ կուսակցությունները ավելի թույլ կլինեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը: