«Խոսքը պետք է լինի հայերենով լավ հնչեցված, ռիթմը պահվի: Տպավորություն է, որ շատ բաներ վերցված են վերջերս հնչեցված մեկ այլ երկրի ղեկավարի ճառից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Իսկ, թե ո՞վ է այլ երկրի ղեկավարը,-տիկին Ալավերդյանը պատասխանեց. ՌԴ նախագահ Պուտինը: Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը ելույթում մեկ դրական հատված էր նկատել. «Վերջապես ասվեց այն միտքը, որ անկախ Ղարաբաղի խնդրից՝ երկիրը կարող է զարգանալ»,-նշեց տիկին Ալավերդյանը:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններին, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը խոսելով ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի մասին՝ նկատեց. «Դեմ եմ, որ նոր ապշտոն ստացած մարդուն կասկածում են: Թույլ տվեք, որ այդ տղան սկսի աշխատել: Քանի կար՝ հասարակությունն ինձ ընդունում էր որպես նորմալ, կայացած ՀԿ գործիչ, հենց նշանակեցին Մարդու իրավունքների պաշտպան, առավոտյան իմացա, որ ես Ղարաբաղի կլանի անդամ եմ: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չէ, որ ինձ առաջարկել է որպես ՄԻՊ, այլ հայաստանցի է առաջարկել՝ Անդրանիկ Մարգարյանը»:
Անի Կարապետյան