Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․
«Հայկական արտադրության Օլանզապինը ոչնչով չի զիջում արտասահմանյան արտադրության անալոգներին և 5-10 անգամ ավելի մատչելի է դրանցից։ Իսկ դեղի հումքը ներկրվում է Գերմանիայից։ Այն նաև շուտով արտահանվելու է»։
Ավելի ուշ Արսեն Թորոսյանը նաև այս գրառումն է կատարել․
«Հայկական դեղ արտադրողների արտադրանքի որակը ոչնչով չի զիջում արտասահմանյան անալոգներին և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, իսկ գինը անհամեմատ մատչելի է դրանցից: Այսօր դրանում համոզվեցինք ինքներս: Կառավարությունը շարունակելու է այս ոլորտին տրամադրվող աջակցությունը, որպեսզի աշխարհում մեզ ճանաչեն, որպես որակյալ դեղեր արտադրող երկիր»: