ASEKOSE.am-ի բլից հարցերին պատասխանում է երգիչ Նարեկ Բավեյանը:
-Մանկությունից մնացած մի հուշ, որը միշտ ժպիտով եք հիշում:
-Միշտ ժպիտով եմ հիշում իմ փախուստը մանկապարտեզից:
-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր ժամանակի երգարվեստը:
-Հայկական էստրադային երգարվեստը քիչ-քիչ դառնում է բազմազան, ինչը ինձ շատ ուրախացնում է:
-Ո՞վ է համարվում Ձեզ համար ուսուցիչ երգարվեստում:
- Թամարա Ստամբոլցյան, Էմմա Պետրոսյան:
-Երազանք, որն արդեն իսկ իրականություն է դարձել:
- Իմ աշխատանքը երազանք է, որն ամեն օր իրականանում է:
- Շո՞ւտ եք կողմնորոշվում, երբ ընտրություն եք կատարում:
- Հիմնականում այո, շուտ եմ կողմնորոշվում:
- Ձեր բնավորության մեջ ի՞նչը կցանկանայիք փոխել…
-Անհամբերությունը, լարվածությունը:
-Ձեր թուլությունը:
- Գեղեցիկ կանայք:
-Ի՞նչը կարող է Ձեզ վհատեցնել:
- Անտարբերությունը:
-Ձեր ո՞ր հատկանիշի համար է, որ Ձեզ սիրում են թե' կյանքում, թե' բեմում:
-Ես երբեք չեմ ձևացնում, անկեղծ եմ, երևի դրա համար էլ սիրում են:
-Ի՞նչ է ընկերությունը Ձեզ համար: Ո՞վ կարող է համարվել իսկական ընկեր:
-Ընկերությունն առաջին հերթին հավատարմություն է: Ով կարող է հավատարիմ լինել, նա էլ համարվում է լավ ընկեր:
-Կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել և' աշխատանքին, և'նախասիրություններին:
- Կարողանում եմ, ու վատ չի ստացվում:
-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:
-Այն, որ ես ղարաբաղցի եմ, դրա համար էլ հաջողություններ ունեմ երգարվեստում: Բայց ես ղարաբաղցի չեմ:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին:
-Բոլորին կմաղթեմ լավ երաժշտություն:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի