Ապրիլի 11-ին՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռապըրթ Թամսընը ԱՄՆ-ում դասախոսություն է ներկայացնելու՝ «Ինչո՞ւ հայերեն սովորել» թեմայով՝ շեշտը դնելով հայագիտության պատմության վրա:
Նա խոսելու է այն մասին, թե դարեր առաջ ինչու և ինչպես են օտարներն ուսումնասիրել հայերենն ու հայոց պատմությունը, ինչպես նաև անդրադառնալու է հայագիտության ապագային: Այս մասին գրում է ԱՄՆ-ի «Ասպարեզ» օրաթերթը:
Պրոֆեսորն Օքսֆորդի համալսարանի «Գալուստ Կյուլպէնկեան» ամբիոնի պատվո դասախոս է, 1992-2001 թթ եղել է ամբիոնի վարիչ: 1969-1992 թվականներին Հարվարդի համալսարանի «Մաշտոց» հայագիտական ամբիոնի դասախոս եղել: Հրատարակել է մի շարք հայագիտական ուսումնասիրություններ: Խմբագրել և թարգմանել է հունական, ասորական և վրացական պատմական գործեր: