ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Դիտակետ»-ի եթերում անդրադառնալով Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով ՀՀ վարչապետի ու քաղաքական վերնախավի՝ «Եռաբլուր» այցին, ասել է. «Բանակը քանդած մարդիկ ի՞նչ գործ ունեն բանակի տոնին: Էդ մարդիկ բանակաքանդության մեջ անմնացորդ ներգրավվածություն ունեն ու գնում են բանակի տոն նշելու: Ոնց որ, ասենք, մի հատ զորացրված մարմնավաճառ գնա՝ մեկի կուսությունն օրհնի, տենց բա կլինի՞»:
Պետրոսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատարարությանը: