▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց նախագահն ասի՝ մենք կնոպկա սեղմող ենք. գեներալ Սեյրանը ոգեւորված է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյան - ԱԺ ՀՀԿ ֆրակցիա հանդիպումը բավականին անհետաքրքիր է անցել: Ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, չեն եղել Սամվել Ալեքսանյանը, Արմեն Աշոտյանը, ով գործուղման է: Մեր զրուցակիցն ասաց. «Կարող էր եւ այդ հանդիպումը չլիներ, կուսակցության ղեկավարն ասել է` ընտրենք, ընտրելու ենք»։

Ոգեւորված են եղել Սամվել Նիկոյանը եւ գեներալ Սեյրանը: Նիկոյանը դիֆերամբներ է ձոնել նոր նախագահի հասցեին, ասել է, որ նրա թեկնածությունը քաղաքակրթական ընտրության արգասիք է: Գեներալ Սեյրանն էլ տեղից մի գլուխ «խառնվել» է` «դու շատ լավ մարդ ես, դու ընտրված ես, նախագահը մեզ ոնց ասի, սաղս էստեղ կնոպկա սեղմող ենք»: Թեկնածուն հանդիպման է ներկայացել Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ։

«Ա լա Րաֆֆի»՝ բոլորին ձեռքով բարեւել է, ապա խոսել Հայաստանը ճանաչելի դարձնելու մասին, ասել է` պետք է Հայաստանն ավելի լավ երկիր սարքենք. «Մենք ունենք այդ հնարավորությունը»: Դժգույն հարցեր են հնչել. Թունելի Հակոբը հարցրել է` ինչպե՞ս պետք է լինի հայաստանյան բիզնես միջավայրը, ինչպե՞ս պետք է վարենք բիզնեսը: Արմեն Սարգսյանն ասել է․ «Պետք է լինի հրապուրիչ»:

Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հարցրել է` ինչպե՞ս եք Սահմանադրությանը վերաբերվում: Ասել է` լավ: Հարցեր են եղել Սփյուռքին վերաբերող:

Քաղաքական որեւէ հարց չի հնչել: Կարո՞ղ ենք արձանագրել, որ առանձնապես մեծ փոխըմբռնում չի եղել ձեր եւ թեկնածուի միջեւ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Միանշանակ` ոչ. Արմեն Սարգսյանը բավականին մտերմիկ, ոչ փշերի վրա անցկացրեց հանդիպումը։ «Սպիտակ» մարդու արտաքինով, աշխարհի հետ շփվող, բարձր մաներայի տեր մարդ էր, ու ցանկացած մեկն իրեն լավ կզգա, որ նա իր երկրի ղեկավարն է. ընդհանուր առմամբ` դեպի մայրամուտ գնացող մարդու իմաստնությամբ, հանդարտությամբ մարդ էր, ինչը նոր որակ է մեզանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին