ԱԺ նիստի ընթացքում Լեւոն Զուրաբյանը, քննադատելով 1998-ից սկսած Հայաստանում սեփականաշնորհման քաղաքականությունը, նշեց, որ 90-ական թթ. իրենք ավելի արդյունավետ էին աշխատում:
Տեղից միջամտեց Հրանտ Բագրատյանը՝ ասելով, թե 1998 թ. Ռոբերտ Քոչարյանը եկավ եւ մեխանիզմը փոխեց:
Դիմելով նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Բագրատյանն ասաց. «Կանչեք ստեղ Քոչարյանին, իրեն էլ կասեմ»:
-Ո՞նց հրավիրեմ, ինքը պատգամավոր չէ,-տեղից արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: