▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց ֆռա, էտ եվրասիականի հարցը պիտի պզիկին դնի. Վարդան Այվազյան

armtimes.com-ը գրում է.

«Ես չգիտեմ տնտեսական ցուցանիշ, որը բացասական չի եղել անցած տարի արտաքին աշխարհից եկող ազդակներին»,- այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկուման ժամանակ ասաց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին: «Միայն ապրանքաշրջանառությունը եթե դիտարկենք, թե ներմուծում, թե արտահանում՝ այդ թվում նաեւ ԱՊՀ երկրներ շատ ակնհայտ է դառնում»,- ասաց Քոքոբելյանն ու Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Մինչ Ատոմ Ջաջուղազյանը կպատասխաներ պատգամավորի հարցին, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը տեղից արձագանքեց Խաչատուր Քոքոբելյանին. «Ոնց ֆռա, էտ եվրասիականի հարցը պիտի պզիկին դնի»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին