▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց եմ ուզում ընկալել ձեր «ընկալումը». Ստյոպա Սաֆարյանը` վարչական դատարանի որոշման մասին

Պարզվում է, հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին Տարոն Մարգարյանի երկու ոչ իրավաչափ որոշումները վիճարկող Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հայցադիմումը քննարկելիս ՀՀ վարչական դատարանը առաջնորդվել է «ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՈՎ»… 

Այն, որ հայցադիմումի գլխագրում գրված է եղել «Երեւասնի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցություն, ապա քաղաքապետարանի հասցեն, այնուհետեւ` խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյան եւ վերջինիս բնակարանի հասցեն ու ավագանու վկայականի համար», երկու տարբեր «ընկալումների» մեջ է գցել Վարչական դատարանին: Ավելի ստույգ, «նման պայմաններում»/???/ դատավորը իր առաջին «ընկալումով» տեսել է, որ հայցադիմումը ներկայացվել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության կողմից, սակայն հայցադիմումը ստորագրվել է «նման լիազորություն չունեցող անձի»` խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կողմից: Երկրորդ «ընկալումով» դատավորը տեսել է, որ հայցադիմումը ներկայացվել է Երևանի ավագանու «Բարեւ Երևան» խմբակցության ղեկավարի՝ որպես Երևանի ավագանու անդամի, կողմից, սակայն հայցադիմումում սխալ են նշվել հայցվորի տվյալները /Անահիտ Բախշյանը դեռեւս իր տանն է գիշերում, ոչ թե քաղաքապետարանում, ուստի վերջինիս հասցեն չէր կարող գրվել երկու անգամ եւ իրար հետեւից/: 

Այսինքն, մի «ընկալումի» դեպքում դատավորը գիտի, որ Անահիտ Բախշյանը թե’ խմբակցության ղեկավար է, թե’ Երեւանի ավագանու անդամ, մյուս «ընկալումի» դեպքում էլ կասկածում է, որ նա իրավունք ունի խմբակցությանը ներկայացնելու դատարանում եւ «թղթով եւ հասցեով» պետք է ապացուցի դա /Սերժ Սարգսյանի ասած`«թղթերով ամեն ինչ կարգին լինի»/: 

Ես հասկանում եմ, թե իրականում ինչո՞ւ է ետ վերադարձրել հայցադիմումը: Պատճառը շատ պարզ է, եւ ժողովրդական խոսքը կասեր` «շունը շան ոտքը չի տրորում»: Բայց մարդը, պաշտոնյան իրեն չպետք է այնպես պահի, որ դիմացինը մտածի, թե նա ինչ-որ հոգեմետ դեղ կամ խոտ է օգտագործել կամ վերեւից զանգ է ստացել, որի արդյունքում լիքը տարաբնույթ «ընկալումների» մեջ է ընկել… 

Ոչինչ, «թղթերն ու հասցեները կարգի բերած» հայցադիմումը կրկին կներկայացնենք եկող երեքշաբթի: Սակայն, ոչ մի երաշխիք չկա, որ դրանից հետո էլ դատարանի մոտ տարբեր ընկալումներ չեն լինելու… Որովհետեւ որոշակի «պայմաններում» ամեն ինչից էլ կարելի է տարբերվող «ընկալումներ» ունենալ` անկախ նրանից ինչ-որ խոտ ես օգտագործե՞լ, թե՞ ոչ… Վերեւներից զանգերն էլ կարող են տարբեր ընկալումների պատճառ դառնալ… 

Լրիվ «պանյատկաների» ու «ընկալումների»  երկիր է… Հետո էլ ասում ենք երկիրը երկիր չի… 

Բայց ո~նց եմ ուզում ես ընկալեմ ձեր «ընկալումը»…

Ստյոպա Սաֆարյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը մերժել է  քաղաքապետի որոշումների դեմ «Բարև Երևան»-ի հայցը` պատճառաբանելով, որ այն սխալ է ներկայացված:

Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի որոշման մեջ նշված է, որ հայցադիմումը ներկայացվել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անունից, իսկ հայցադիմումը ստորագրել է խմբակցության ղեկավարը։ Հայցադիմումին կից բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը լիազորված է խմբակցության անունից հայց հարուցելու վարչական դատարանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին