▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոմանք վարչապետ էին ընտրում, ոմանք՝ ծնունդ նշում. «Հրապարակ»

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. Ապրիլի 17-ին ոմանք վարչապետ էին ընտրում, ոմանք՝ ծնունդ նշում:

Տարոն Մարգարյանն այդ օրը դարձավ 40 տարեկան: Մենք տեղեկացանք, որ քաղաքապետն առանձնապես չի սիրում իր տարեդարձը նշել, չի սիրում նաեւ, երբ այդ օրը աշխատակիցները տոնի են վերածում, սյուրպրիզներ մատուցում:

Քաղաքապետարանի մեր աղբյուրները նշում են, որ նա տարիներ ի վեր իր ծննդյան օրը գնացել է աշխատանքի, ստացել շնորհավորանքներ, ուղերձներ, անցկացրել է որպես սովորական օր, սակայն երեկոյան արդեն նշել է ընտանեկան միջավայրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին