▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխները ստիպված են լինելու պատկառելի գույքահարկ վճարել իրենց դղյակների համար.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կփոփոխվի անշարժ գույքի գույքահարկի չափման մեխանիզմը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել եւ «e-draft.am» տեղեկատվական համակարգում տեղադրել է «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այս փոփոխություններով բարձրանալու է գույքահարկի չափը:

Հայաստանում ամենաթանկ ռեստորանները պատկանում են վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ այլ անձանց, իսկ ամենաթանկ կադասրային արժեք ունեցող տների ցանկում են Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ուրիշների տները:

Սակայն Սամվել Ալեքսանյանն իր շքեղ առանձնատան համար վճարում է ընդամենը 38 հազար դրամ գույքահարկ, Գագիկ Ծառուկյանն իր «Փարավոն» ռեստորանի համար վճարած գույքահարկը գաղտնիք է համարում:

Նախագիծն այս տեսքով ընդունվելու եւ գորածածության մեջ մտնելու դեպքում մեծահարուստների գույքահարկը մեծանալու է, ինչպես շարքային քաղաքացիներինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին