▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխի դստեր շքեղ հարսանիքը

Օրերս Մոսկվայի էլիտար գոլֆ ակումբներից մեկում տեղի է ունեցել ռուսաստանցի օլիգարխ 48-ամյա Սուլեյման Կերիմովի դստեր` Գյուլնարայի, հարսանյաց արարողությունը: Ինչպես և սպասելի էր, հոգատար հայրիկը ոչինչ չէր խնայել դստեր օրը նշանակալից և հիշելի դարձնելու համար:
Այդ երեկո ներկա հյուրերին իրենց ելույթներով ուրախացրել են ինչպես ռուսական (Անժելիկա Վարում և Լեոնիդ Ագուտին, Ֆիլիպ Կիրկորով), այնպես էլ համաշխարհային աստղերը (LMFAO, Flo Rida): Նորապսակներն իրենց առաջին տանգոն պարել են իտալացի տենոր Անդրեա Բոչելիի ռոմանտիկ ստեղծագործության ներքո, ով հատուկ այդ օրվա համար ժամանել էր Մոսկվա:

Համաձայն կովկասյան ավանդույթների` սեղանը լի է եղել տարատեսակ և թանկարժեք ուտելիքներով: Իսկ ահա ամենից շատ ուշադրությունն իր վրա է սևեռել ահռելի հարսանեկան տորթը` զարդարված բնական ծաղիկներով և լուսային գեղեցիկ կախազարդերով: Տեղեկացնենք նաև, որ  բացի արտիստների ելույթներից, վերջում հյուրերին սպասվել է նաև անակնկալ շոու ներկայացում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին