▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Okey արտահայտության ծագման վարկածները

Հայաստանում երիտասարդները սկսել են շատ օգտագործել okey արտահայտությունը, բայց համոզված եմ, որ շատերն անգամ չգիտեն, թե որտեղից է այն առաջացել և ինչ է նշանակում:
Արտահայտության ծագման մի քանի վարկած կա, դրանցից ամենատարածվածը երկուսն են:
Ըստ առաջինի, ok արտահայտությունն առաջացել է որպես «all correct» բառակապակցության հապավում. բանն այն է, որ ԱՄՆ-ի նախագահ Էնդրու Ջեքսոնը, լինելով ոչ շատ գրագետ և չունենալով անգամ ստորագրություն, փաստաթղթերի վրա, եթե դրանք ճիշտ էին, գրում էր «all correct». Բայց խնդիրն այն է, որ նա գրում էր ոչ թե ինչպես պետք է, այլ` ինչպես լսում էր` «Oll Korrect», որտեղից էլ առաջացել է OK հապավումը:

Երկրորդ տարբերակն այն է, որ OK-ը գերմանական ծագում ունի և «ohne Korrektur» և նշանակում է «առանց ուղղումների» կամ «առանց խմբագրման»: Թերթերի խմբագրերը, նյութերը կարդալուց հետո, եթե որևէ ուղղում չէին անում, դնում էին «O.K.» նշանը:

Բայց, դատելով նրանից, որ ԱՄՆ-ում ավելի շատ են օգտագործում ok-ը, արտահայտության ամերիկյան ծագումն ավելի հավանական է: Ok? 

 

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին