«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերի եւ Գագիկ Ծառուկյանի միավորումը բացառվում է։ Անցած շաբաթա վերջին Օսկանյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի է ունեցել հանդիպում, որից հետո միավորման հնարավորությանը վերջ է դրվել։
Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների՝ Ծառուկյանի եւ Օսկանյանի ծրագրերն ու հետագա գործողությունները անհամատեղելի են։ Բանակցությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ մեզ չհաջողվեց պարզել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում