Արդեն տեղեկացրել ենք, որ աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։
Նախագահը անձամբ է փորձարկել վիրտուալ իրականությունում գործող մոտոցիկլը։
«Այո, տարօրինակ աշխարհ է, մատրիցա»,– ասել է Արմեն Սարգսյանը` մոտոցիկլետը նստելով ու վիրտուալ իրականության սարքն աչքերին դնելով։ Իսկ մոտոցիկլետը վարելու ընթացքում նախագահը հետաքրքրվել է. «Ինչ-որ մեկն էլի տեսնում է իմ սխալները, թե միայն ես»։ Ապա իմանալով, որ ներկաները իր վիրտուալ վարմանը հետևում են ցուցասրահում տեղադրված էկրանին, կատակով բացականչել է .« Օհ my god»։