▲ Դեպի վեր

Շաբաթ, 08.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Օգտատերերը բացահայտում են, թե ով է տրասպորտի գնից գոհ քաղաքացին, որի մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը` «Հայկական ժամանակ»-ը, տեսանյութ է հրապարակել, որում հավաստիացնում է, թե քաղաքացիներից մեկը շատ գոհ է տրանսպորտի բարձրացված գնից: «150 դրամ եմ վճարելու միանշանակ, ինչի՞ համար միանամ բոյկոտին, գոհ եմ տրանսպորտից. քաղաքացի»,- տեսանյութը վերնագրել է իշխանական լրատվականը:
Գրառման ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում, սակայն, օգտատերերը բացահայտում են իրականությունը: Նրանք հավաստիացնում են, որ «գոհ» քաղաքացին իրականում «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Արա Սուքիասյանն է` «ՔՊ-ի հայտնի տասովչիկ»:
Օգտատերերի բացահայտող մեկնաբանությունները` նյութի սկզբում:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին