Երևան - Աշտարակ ճանապարհին գտնվող ահռելի առանձնատունը, որը շատերը շքեղություն գագաթնակետն են համարում, մյուսներն էլ անճաշակության վերջակետը, Asekose.am-ի տեղեկություններով, գրավել է նաև անշարժ գույքի արտասահմանցի մասնագետների ուշադրությունը:
Նրանց գնահատականով ` Հայաստանում գտնվող այս տունը մտնում է աշխարհի լավագույն տների հնգյակում:
Ըստ որոշ տեղեկությունների, տան արժեքը 100.000.000 (հարյուր միլիոն) ամերիկյան դոլար է:
Նշենք, որ տունը պատկանում է շինանյութի ոլորտում հայտնի գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ): Նրա փեսան ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանն է: