▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ–ոչ»–ի մեջ. «Ժամանակ»

«Մոտավորապես ուրվագծվում Է, թե որ ուղղությունն Է լինելու Վիկտոր Դալլաքյանի գործունեության հիմնական թիրախը, հատկապես Երբ նա հայտարարում Է, որ Հայաստանին պարտադրված Է, այսպես ասած, արհեստական աշխարհաքաղաքական ընտրություն։ Այլ կերպ ասած՝ Դալլաքյանն, ըստ էության, ակնարկում Է յուրօրինակ «ոչ–ոչ»–ի մասին, ինչը ըստ Էության նշանակում Է հանդես գալ ներկայիս ստատուս քվոն, այլ կերպ ասած՝ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գերիշխանությունը պահպանելու օգտին։ Համենայն դեպս, քանի դեռ Վիկտոր Դալլաքյանը հանդես չի եկել ՀԱՊԿ– ից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով կամ կողմնորոշմամբ, եթե աշխարհաքաղաքական ընտրությունը համարում Է արհեստական, կան բոլոր հիմքերը եզրակացնելու,  որ  իրականում  արհեստական Է նրա հայտարարությունը Հայաստանի ինքնիշխանությունը          վերականգնելու նպատակի մասին, քանի որ հնարավոր   չէ   ինքնիշխանությունը վերականգնել և հանդես գալ աշխարհաքաղաքական ընտրության դեմ՝ գտնվելով արդեն իսկ կատարված ընտրության պայմաններում։ Այն էլ ակնհայտորեն ուժի և շանտաժի ճնշման ներքո կատարված բռնության դեմ։ Առավել ևս, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Դալլաքյանի կուսակցական գործունեությունը ֆինանսավորվելու է Ռուսաստանից։

 

Նախկին ՀՀԿ-ականի ակտիվ քաղաքականություն վերադարձի հայտն ըստ էության իր բովանդակային ուղղվածությամբ կարծեք թե գալիս է հիմնավորելու այս տեղեկությունները։ Համենայն դեպս, այդպիսի բովանդակությունը կարող է պահանջված լինել միայն Ռուսաստանի մոտ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը    վերջին    շրջանում Հայաստանում իսկապես ունի հանրային ընկալման հետ կապված խնդիրներ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, և այդ խնդիրները ոչ թե լուծելու, այլ քողարկելու ակտիվ որոնումների մեջ է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին