▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե Սեպտեմբերի 21, այլ` Մայիսի 28.Քաղաքագետ

Սեպտեմբերի 21-ը մեր  անկախության վերականգման հռչակումն է:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Անկախության 22-րդ տարեդարձի մասին` ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Անկախության վերակենդանացման օրը եղել է Մայիսի 28-ին: Թերագնահատել Մայիսի 28-ի նշանակությունը` ամենամեծ սխալն է եղել: Այդ օրը  նշանավորվում էր հայի ձեռքով թուրքի ջախջախմամբ: Սեպտեմբերին նման հաղթանակ չենք ունեցել»,-ասաց Սերգեյ Շաքարյանցը` նշելով, որ այս քայլով կտրվել է պատմական ժառանգությունը, ջախջախվել է պատմությունը` վերածվելով կեղծ կատեգորիայի:

«Մեզ համար Անկախությունը բարձրագույն արժեքներից մեկն է և կարևոր կմնա այնքան ժամանակ, մինչև գոնե 50 տոկոսով իրականացնենք Ազատ, անկախ, միացյալ Հայքի գաղափարը, և, եթե դա չկա` ուրեմն չենք հասել լիակատար անկախության»,-նշեց քաղաքագետը` հավելելով.

«Եթե չես իրականացրել ազգիդ առջև ծառացած խնդիրները` դու անկախ չես»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին