▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե պաշտոնն է ինձ սիրունացրել, այլ ես` պաշտոնին.Սյունիքի նախկին մարզպետ

 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն henaran.am-ի հետ զրույցում պատասխանել  է մի քանի հարցերի և հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ վերանշանակվելու է Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է.

«Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի  որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը: Զինված հարձակում էր, նա պաշտպանվել է: Թե չէ պաշտոնը ինձ համար խնդիր չէ: Պաշտոնով չի, որ ինձ կճանաչեն, պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել:

Անդրադառնալով որդու` մարդ սպանելու փաստին, Սյունիքի նախկին մարզպետն ասել է.

«Էսօր կարդացի, որ 1995 թվականին մարդ ա սպանել Տիգրանը: Էդ ժամանակ ինքը մի տարեկան էր»:

Հիշեցնենք, հունիսի 1-ին Գորիսում Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացել էր գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանին և  Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Առուստամյանին տեղափոխել են հիվանդանոց: Իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են նախկին մարզպետի   19-ամյա որդին`  Տիգրանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին