Հոլանդիայի Բրեդա քաղաքում այսօր նշվում է Կարմրահերների միջազգային օրը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած կարմրահերներ:
Փառատոնը հիմնադրվել է 2005-ին, երբ հոլանդացի նկարիչ Բարտ Ռուվենհորսթը որոշել էր նկարել 15 կարմրահերի և այդ առնչությամբ հայտարարություն էր տվել, որպեսզի գտներ համապատասխան մոդելների: Արդյունքում` նկարիչը ստացել էր 150 արձագանք։ Նշենք, որ ներկայումս ամեն տարի գրեթե 5.000 մարդ մասնակցում է այս փառատոնին: