▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ, սա Գարեգին Նժդեհը չէ». «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին` գլոբալից մինչև մանրուքներ

Փորձեմ փոքր-ինչ շեղվել թեժ քաղաքական թեմաներից և կիսվել վերջին տեսածս ֆիլմից տպավորություններով՝ ինչպես միշտ, սակայն այս անգամ հայերեն, քանի-որ կարծում եմ, որ մտորումներս հետաքրքիր կլինեն միայն հայ հանրությանը:
«Ոչ, սա Ռիո Դե Ժանեյրոն չէ...»,- ասում էր մեծ կոմբինատորը, «Ոչ, սա Գարեգին Նժդեհը չէ»,- կասեմ ես: Իսկ այժմ ավելի մանրամասն՝ գլոբալից մինչև մանրուքներ:
Ֆիլմը չուներ հիմնական առանցք, թել, կարմիր գիծ (ինչպես կուզեք դա անվանեք), որի շուրջ պետք է հավաքվեր ֆիլմը՝ կերտելով Նժդեհի կերպարը: Այն 2 ժամ 20 րոպե տևողությամբ Նշդեհի խոսքերի և կյանքի դրվագների ծաղքաքաղ էր, որոնք սոսնձված էին իրար անհասկանալի ձևով: Ստանիսլավսկուն հիշեցի. «Եթե առաջին դրվագում պատից կախված է հրացան...», այստեղ ոչ միայն հրացաններ, այլև հսկայական թնդանոթներ ոչ միայն չէին կրակում, այլև հանկարծակի կորում էին սենյակից (միտքս փոխաբերական էր): Կերպարները չէին զարգանում, այլ հայտնվում ու կորում, անհասկանալ էր որոշ կերպարների առկայությունն ընդհանրապես: Հիմա քայլ առ քայլ:
1. Քավ լիցի, ես չեմ ցանկանում թերագնահատել Նժդեհին՝ որպես անձնավորություն, բայց միթե ինչ-որ մեկը կարծում է, որ 50-ականներին, եթե նույնիսկ Աստված երկնքից իջներ Սովետական КГБ-ի շենք կարող էր «հիստերիկ» գոռալ КГБ գնդապետի վրա, այնպես որ նա քրտներ և հայ-հայ տակը աներ: Հարգելիներս նսեմացնելով КГБ գնդապետի կերպարը, նսեմացնում եք նաև հենց Նժդեհին, ում հետ ի դեպ վարվում էին ինչպես հավասարը հավասարի: Ինչպես նաև ինչ եք կարծում Նժդեհի ճանապարհն անցած անձնավորությունը արդյոք թույլ կտար իրեն «հիստերիկ» գոռալ, թե կխոսեր շշուկով և արժանապատվությամբ, ինչպես խոսոմ էր Կոստյա Խոբենսկին կատարելով Адмирал Колчаки դերը բոլշեվիկների կողմից ձեռբակալվելուց հետո հարցաքննությունների ժամանակ (սրանից հետո ես հաճախակի զուգահեռներ կտանեմ այս ֆիլմի հետ, քանի-որ նույնիսկ թրեյլերից հասկացա, որ արտագրություններ այս ֆիլմից եղել են, բայց ֆիլմը նայելուց հետո համոզվեցի, որ նույնիսկ անտաղանդ ենք արտագրում):
2. Ընդհանրապես ես զգացի, որ Նժդեհը չէր գոռում միայն արտասահմանում (փաստորեն ճիշտ ա էլի, հենց ոտդ դնում ես հարազատ հողի վրա առանց գոռալու չի ստացվում խոսել): Անցնեմ կերպարներով.
3. Ես, որ այդքան էլ խորը համոզված չեմ, որ թուրքը կարող է մեզ ախպեր լինել, դեռ չէի հասցրել մարսել Նժդեհի մի րոպեանոց գոռգռոցը ու հրացան խլելը, խեղճ Մելքոնի վրա էնքան խորը ազդեց, որ տղան միանգամից կյանքն ու հոգին զոհեց: Ճիշտ են ասում էլի ֆիզիկական կոնտակտը ուրիշ ա, Մելքոնը ֆլյուիդներով ազդվեց, որ թե Նժդեհի «տրամաբանական» բացատրությամբ:
4. Գոհարը, ֆիլմի լուսավոր կետերից մեկը: Ազնվորեն հիացած եմ և Գոհարի կերպարով, և իմ համար անծանոթ դերասանուհի Ֆրիդա Գևորգյանի խաղով: Բայց այդքան հրաշալի հայտնվելով Նժդեհի կյանքում, Գոհարը անսպասելի և անհասկանալի կորում է այնտեղից: Նժդեհը ողջ ֆիլմի ընթացքում ոչ հիշում է Գոհարին, ոչ իր աղջկան, բայց հուզվում է երբ նրան բերում են թոռնուհում մոտ: Նորից զուգահեռեմ, Колчак-ը, ով խենթի պես սիրում էր Տինիրյովային և համարում իր քաղաքացիական կինը, ողջ ֆիլմի ընթացքում չէր մոռանում Սոֆյային և իր տղային և դա ֆիլմում երևում էր: Համոզված եմ նաև, որ Նժդեհը նույնպես չէր կարող մոռանալ և թող Նժդեհագետները ասեն, նաև նամակներ գրեր արտասահմանից, բայց արի ու տես, որ մեր «հանճարեղ» ռեժիսյորն էր նրա մասին մոռացել, կամ էլ 140 րոպեների ընթացքում Գոհարի համար տեղ չէր գտել: Ի դեպ, չհասկացա, էդ խեղճ երեխուն, համ մաման, համ տատիկը թողել էին փողոցում ու գնացել գործի՞:
5. Վաչեն, ինչ ունիվերսալ տղա էր, է :Ճ: Համ հարցաքննություն էր անում խցում, համ արձանագրում էր հարցաքննությունը, համ ուղեկցորդ էր դրսում: Ասում եմ էլի ախր մեր КГБ-իստները շաաատ ունիվերսալ են, է:
6. Խորենը՝ Նժդեհի գրագիրը, այդպես էլ չհասկացա որտեղացի էր ու ինչ բարբառով էր խոսում: Եվ երևանյան բարբառ, և սյունեցու, և ղարաբաղցու, ձեռի հետ էլ մի քանի բասարյան բառեր էլ օգտագործեց և ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմու 7 միլիոնանոց բյուջեի մեջ մի 200 հազար դրամ չի ճարվել լեզվի մասնագետ ընդգրկելու:
7. Նույն թեման շարունակելով չհասկացա, թե ինչպես նախիջևանյան ծագում ունեցոց Նելին, մինչ Նժդեհին տեսնելը խոսում էր արևմտահայերենով, իսկ հենց Նժդեհին տեսավ ցեղակրոն արյունը եռաց ու անցավ վարժ արևելահայերենի: Ախր նախիջևանցին, ուզում ես մի դար դասերի տար, երբեք նման արևմտահայերենով չի խոսի: Նազենուց նման բան չէի սպասու: Չնայած, ոնց մեծն ռեսիսյորն է ասել, երևի արել է: Մնացածով Նազենին հրաշալի կատարեց իր միսսիան, չնայած անիմաստ կտոր էր:
8. Ինչի էր պետք Չուլպան Խամատովային խոսեցնել արևմտահայերեն (ավելի շուտ չխոսեցնել, այլ տակից ձայն դնել :) չկար ուրիշ դերասան, թե բյուջեում փողեր էին մնացել:
9. Պողոսին թողեցի վերջում, Գոհարի նման ֆիլմի լուսավոր կետերից մեկը և Խորենի լավ խաղով և որպես լուսավոր կերպար իր սիրո պատմությամբ: Ամեն ինչ լավ էր մինչ այն պահը, երբ Անուշը իրեն մահապարտի տեղ չդրեց: Չգիտեմ եղել է այդպես բան թե չէ, բայց չեմ հավատում, որ հայ աղջիկը գնացել ու պայթացրել է:
Նորից անցնեմ ընդհանուր կետերի: Չգիտեմ ֆիլմն ունեցել է ռազմական խորհրդառու, թե ոչ, բայց ով է տեսել, որ գիշեը թաքուն գան մի տաս հոգու կայազորի գլխատեն, հետո շարք կանգնեն, ռումբ պայթեցնեն, գոռան Առաջ, արթնացնեն քնած թշնամուն և հերոսաբար կռիվ անեն: Մոլոդեց, ինչ հերոսություն...
Ես գիտեի որ մահացած մարդու դիակը ջուրը բարձրացնում է վերև ի հաշիվ թոքերի և որովայնի, բայց որ մարդու ծանր ոսկրոտ գանգը ջրի վրա լողալով կգնա, չէի սպասում ))))) կարելի ա փորձել, մնաց գանգ ճարել....
Ես չհասկացա, թե ինչու Նժդեը ԱՄՆ գնաց, աչքիս աներձագին տեսնելու և վիսկի խմելու, քանի-որ այդ 5-10 րոպեի ընթացքում այլ բան տեղի չունեցավ:
Ակամայից նկատեցի, որ 10 րոպեի ընթացքում Նժդեը զորքին երկու անգամ երդվել տվեց և տարբեր տեքստերով: Հասկանում եմ, որ Նժդեհի տեքստերում լավ երդման տեքստեր են գտել, բայց կարելի էր մեկով բավարարվել, թե չէ տպավորություն էր ստեղծվում, որ զորքը երդվելով էր զբաղված:
Չհասկացա, թե ինչի էր պետք Դլե Յաման-ը թառով նվագել, այն էլ արևելյան հնչերանգներով: Փառք Աստծո սարեցիները այլ երաժշտական գործիքներ ունեին: Ի դեպ երեխայի ծննդյան քեֆի սարեցու երգը ֆիլմի ամենալուսավոր կետն էր: Թեման զարգացնելով ասեմ, որ ֆիլմը նկարողները մտածել էին, որ 5 րոպեն մեկ քար, սար, ժայռ, Խուստուփ ցույց տալով կկարողանան փոխանցել, որ Նժդեհը սարեցի էր: Եղբայր, ես ազնվորեն չգիտեմ, Հրաչը Քեշիշյան ծագումով որտեղից է (ես ինքս սարեցի եմ), բայց ակամայից հասկանում եմ, որ ախր քոլեցին ինչ իմանա ինչ ա սարը, քարը (խնդրում եմ քոլեցիներին չնեղանալ), բայց ախպոր պես գոնե մի անգամ սար բարձրանալ ա պետք, որ հասկանալ, որ սարեցուն ներկայացնելու համար պետք չի բառացիորեն 5 րոպե մեկ սար քար ցույց տալ:
Դեռ երկար կարող եմ գրել, բայց կամփոփեմ երկու տողով
• մրկու անգամ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ինձ զսպում եմ, որ չքնեմ, իսկ ես ասենք 9 ժամ Властелин колец, 10 սերիա Адмираль եմ նայել առանց էկրանից կտրվելու,
• մեկ անգամ ուզում էր վեր կենալ միջանցքով քայլեր, հետո ամաչեցի,
• երկու անգամ էլ ձեռքս տարա, որ «պուլտը» վերցնեմ, որ առաջ տամ :Ճ

P.S. Ես շատ հարգում եմ Գարեգին Նժդեհին և կխնդրեի ֆիլմարտադրողներին. «Ժողովուրդ, եթե փող ունեք ռեժիսյոր գոնե Հոլիվուդից հրավիրեք, իսկ եթե չունեք, ռուսների հետ կարելի է և էժանով պայմանավորվել», վառ օրինակ «Եթե բոլորը» ֆիլմը, որը անսպասելի հաջող է ստացվել:
P.S. 2 Մարդկանց, ովքեր կփորձեն ինձ մեղադրել անաղուհաց անհայրենասիրության մեջ մեջ եմ բերում Познер-ի խոսքերը, որպեսզի նույնը իմ բառերով չգրեմ.


Оказывается, немало выдающихся людей высказывались о патриотизме достаточно трезво. 
"Прощай, немытая Россия, страна рабов, страна господ, и вы, мундиры голубые, и ты, им преданный народ". И потом спрашивают: "Как вы думаете, Лермонтов не любил Россию? Он не был патриотом?" Скажите, пожалуйста.
Но больше всего я люблю, конечно же, цитировать Пушкина, потому что Александр Сергеевич в России - это всё, это от альфы до омеги, это вообще, так сказать, мерило всему. Так вот, Александр Сергеевич Пушкин как-то написал следующие слова. Вы послушайте: «Я, конечно, презираю отечество мое с головы до ног - но мне досадно, если иностранец разделяет со мной это чувство». Написано князю Вяземскому в 1826 году. Это для сомневающихся.
Ну и что, господа патриоты? Пушкин что, не любил Россию, может быть? Как вы считаете?


Սպասում եմ քննադատության և առողջ բանավեճի:

 

Դավիթ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին