▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք իրավունք չունի հորը կորցրած զավակին խորհուրդ տալ կամ քննադատել, թե ինչպես սգա ծնողի մահը

Որոշ պատգամավորների խորհրդարանում գռեհիկ պահվածքից հետո թվում էր` ինձ այլեւս ոչինչ չի զարմացնի, բայց մարդկային ստորություն, շրիշակից էլ ցածր մակարդակ պետք է ունենա մարդ, որ նստի ու քննարկի, թե ով ինչպես է սգում իր վիշտը: Ամո՛թ է, մարդի՛կ, ուշքի՛ եկեք, Կարեն Ջանիբեկյանի դին դեռ հողին չհանձնած, ի՜նչ եք կորցրել, ի՜նչ եք ման գալիս: Կամ վշտակցեք Ջանիբեկյաններին, կամ լռեք: Բայց ոչ ոք իրավունք չունի հորը կորցրած զավակին մեղադրել, խորհուրդ տալ կամ քննադատել, թե ինչպես սգա ծնողի մահը: Ո՞ւր էիք, երբ Կարեն Ջանիբեկյանը ցավից տառապում ու տանջվում էր, հավատացեք, ես եւ դուք նրա կողքին չենք եղել, այլ նրա հարազատներն են եղել... Այնպես որ, զուսպ եղեք, ձեր արտահայտությունների մեջ գոնե ողբերգության ժամանակ: Ամաչում եմ, որ այս լուսավոր դարում տգիտությունն է թագավորում: Ի վերջո, ոչ ոք ապահովագրված չէ, վաղն էլ դուք եք բախվելու հարազատին կորցնելու ցավի հետ ու հենց այդ ժամանակ ձեր ամեն արտահայտած բառը ինքներդ կուլ կտաք, երբ այս «սրտացավ» հանրությունը հանրային քննարկման կդնի ձեր ողբը ու կսկսի անմոռաց լայքեր հավաքել` մոռանալով ձեր վիշտը: Այդ ժամանակ շատ կուզեմ տեսնել ձեր դեմքը, եթե, իհարկե, այդ դեմքին դեռ մի նշույլ նամուս մնացած լինի:

 

Հրանտ Սարաֆյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին