▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք չի կարող Կարեն Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից հաշիվ պահանջել.«Ժողովուրդ»

«Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը։ Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրև իրականացված։ Բանն այն է, որ ծրագրում չկա ոչ մի չափելի տվյալ, թե նոր կառավարությունը տնտեսության համար ինչպիսի ցուցանիշներ է խոստանում։ Այսինքն՝ ոչ ոք չի կարողանա Կ. Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից որևէ մեկից հաշիվ պահանջել։ Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը երբ 2014-ի մայիսին իր ծրագիրը ներկայացրեց, տարեկան առնվազն 5 տոկոսի տնտեսական աճ էր խոստանում։ Երբ 2014-ին պարզվեց, որ տնտեսական աճը ընդամենը 4.1 տոկոս է կազմում, իսկ 2015–ին՝ 3.1 տոկոս, ակնհայտ էր, որ ծրագիրը չի կատարվել։ Բացի այդ նախորդ կառավարությունը խոստանում էր, որ երեք տարում աղքատության ցուցանիշը 10 տոկոսով կնվազի, բայց նվազեց 2 տոկոսով ա|ս տարվա ցուցանիշն էլ դեռ հայտնի չէ, և այսպես շարունակ։ Նման «խոստումներ» Կ. Կարապետյանի կառավարության ծրագրում չկան, հետևաբար նրանց ոչ ոք էլ չի կարող մեղադրել տնտեսությունը չզարգացնելու մեջ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին