▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի թուղթ չի կարող լեգիտիմացնել Արցախի բնակչության էթնիկ զտումները. Տարոն Սիմոնյան

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոչ ոք չի կարող Արցախի ինքնորոշման իրավունքը վերացնել։ Ոչ ոք։

Ոչ մի թուղթ չի կարող լեգիտիմացնել Արցախի բնակչության էթնիկ զտումները։ Ոչ մի թուղթ։

Այդ թուղթն ընդունելիս գոնե հարց տրվե՞լ է՝ ինչու է դրանով խախտվում միջազգային իրավունքի ՀԻՄՆԱՐԱՐ, ԱՆԲԵԿԱՆԵԼԻ, ԱՆԽԱԽՏԵԼԻ (jus cogens) երկու սկզբունք՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք և էթնիկ զտումների արգելք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին