▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան հայրենիքը

Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքից․

«Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան հայրենիքը, որը աստվածատուր է, որի կորուստ ունենք մենք։

Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան այդ Հայրենիքից բխած պատիվը, արժանապատվությունը, Ավետյաց Երկիր կառուցելու և ունենալու երազանքը։

Դա ընդհանրական երջանկություն է, դա ընդհանրական պատիվ է, դա ընդհանրական ճանապարհ է։

Եվ այս քայքայված հոգով, քաոսային մտքով, խարդախված, ուրացված, դավաճանված, հոգևին վաճառված մտածումներով մենք չենք կարող ո՛չ Ավետյաց Երկիր ունենալ, ո՛չ էլ Արքայություն մտնել։

Հետևաբար, ինչպես ասում է մեր Տերը, նախ փնտրեցեք այդ Արքայությունը, և ամեն բան ավելիով կտրվի ձեզ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին