Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հոկտեմբերի 24-ին մեր հասարակության լայն շերտերը կստանան իրենց հարցերի և խնդիրների պատասխանը։
Անկախ Հայաստանի քաղաքական պատմության եզակի դեպքերից է, որ ոչ իշխանական ուժերը՝ «ԲՀԿ»-ն, «ՀԱԿ»-ը, «Ժառանգություն»ը, իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո նաև «ՀԺԿ»-ն մի կողմ դնելով իրենց անձնական և կուսակցական ամբիցիաները, միջկուսակցական և միջանձնային տարաձայնությունները՝ համախմբվել և ուզում են: Մեր հայրենակիցների վիճակը թեթևացնել, Հայաստանը դուրս բերել սոցիալական անելանելի թվացող ծանր վիճակից:
Եվ ահա ցանկացած մարդ ով ունի խնդիր, ով ունի դժգոգություններ ստեղծված իրավիճակից, իսկ նրանց թիվը ահռելի մեծ է՝ պաշտոնական թվերով Հայաստանում կա 1,000,000-ից ավել աղքատ՝ պետք է hոկտեմբերի 24-ին Ազատության Հրապարակում լսի բոլոր խնդիրների լուծման տարբերակներն ու հարցերի պատասխանները։
Դեռևս հոկտեմբերի 10-ի hանրահավաքից մի քանի օր առաջ որոշ լրատվականներ լուրեր էին տարածում թե հնարավոր է, որ եռյակի լիդերները չմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, սակայն հանրահավաքը տեղի ունեցավ և իշխանական թևը սպասարկող բոլոր լրատվականների հույսերը հոդս ցնդեցին։
Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա ոչ իշխանական ուժերի հերթական հանրահավաքը, որտեղ ինչպես և խոստացել էր ելույթ կունենա Գագիկ Ծառուկյանը, որի ընթացքում կներկայացնի իր կարծիքը և մոտեցումները թե երկրում տիրող իրավիճիկի, թե մեր հայրենակիցների ծանր վիճակի պատճառների վերաբերյալ։
Հ․Գ․ Միայն քաղաքական լայն կոնսոլիդացիայի և ժողովրդի