Համացանցում այսօր տեղեկություն էր հայտնվել, ըստ որի Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքում նախատեսվող շինարարության հետևում կանգնած է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ ֆինանսների նախարար, պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Այս առիթով Ֆիննախը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գ.Խաչատրյանը անվան հետ:
Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք. ո՛չ ֆինանսների նախարարը և ո՛չ էլ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին