Քիչ առաջ «Ներազգային քաղաքացիական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին այցելել է թաղայինը և առանց ծանուցագրի փորձել է տանել ոստիկանություն:
Վահան Մարտիրոսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ոչ միայն այսօր, այլ մի քանի օր է` այդ վիճակն է.
«Մեկ հորինում են իբր երաժշտությունն է բարձր, մեկ մի այլ բան, հիմա էլ տեսան` դրանք չի անցնում, հատկապես երեկվա ասուլիսից հետո, ցույցից մեկ ժամ առաջ գալիս են, ոչ պատճառն են նշում, ոչ էլ ծանուցագիր ներկայացնում»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 11-ին, «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնելու ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի» և գազի բարձր սակագնի: