ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 13-ի ուշ երեկոյան ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է սիրիական և ուկրաինական ճգնաժամերի դիվանագիտական կարգավորման կարևորությունը:
Օբաման կոչ է արել Ռուսաստանի նախագահին կատարել Մինսկի համաձայնության կետերը`դրանով նպաստելով Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորման գործընթացին:
Նախագահները նաև խոսել են ՄԱԿ-ի միջնորդությամբ սիրիական ընդդիմության և պաշտոնական Դամասկոսի միջև «արդյունավետ երկխոսության» կայացման կարևորության մասին և համաձայնության են եկել հոգալու այն մասին, որ հումանիտար օգնությունը հասցվի Սիրիայի պաշարված քաղաքների բնակիչներին: