Հայտնի ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Ջոան Ռիվերսը հասարակությանն ուղղակի ապշեցրել է իր հայտարարություններով: 81-ամյա հաղորդավարուհին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային նույնասեռական է անվանել, իսկ նրա կնորջը` Միշել Օբամային` տրանսսեքսուալ: Նման ձևով Ջոանն արտահայտվել է այն բանից հետո, երբ նրան հարցրել են, թե, ըստ նրա, ԱՄՆ-ում, երբ կնշանակվի նույնասեռական նախագահ:
«Մենք ունենք արդեն այդպիսին` Օբաման: Իսկ նրա կին Միշելը տրանսսեքսուալ է: Դա բոլորը գիտեն»,- հարցին պատասխանել է Ջոանը, ով գրեթե միշտ աչքի է ընկել իր սկանդալային պահվածքով և «հարուստ» բառապաշարով:
Ինչպես հաղորդում է ամերիկյան ԶԼՄ-երից մեկը` իր խոսքերի համար հաղորդավարուհին ամենևին էլ ներողություն չի խնդրել, այլ հակառակը` նա ասել է, որ նախագահի կնոջը, նույնիսկ, հաճոյախոսել է:
«Նա այնքան հմայիչ է, բարձրահասակ, գեղեցիկ մարմնով և մեծ դեմքով: Ամենահմայիչ կանայք դրանք տրանսսեքսուալներն են»,- CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ջոան Ռիվերսը:
Տեղեկացնենք, որ դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե ԱՄՆ-ի առաջին դեմքերը ինչպես են արձագանքել այս սկանդալային հայտարարությանը: