ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի` հանդիպելու առաջարկը.գրում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ այդ մասին ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հանդիպման անհրաժեշտություն չկա.
«Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում Էրդողանի հետ չհանդիպելու որոշումը պետք չէ որպես արհամարհանք ընկալել, քանի որ նախագահներն ավելի վաղ նոյեմբերին կայացած G20 գագաթնաժողովին են հանդիպել, իսկ փետրվարին հեռախոսազրույց են ունեցել»,-ասված է հայտարարության մեջ: