Հետաքրքի՞ր է Ուկրաինայի հեղաշրջման ջատագովները դեռ ոգևորված են մայդանցիներով...Ի՞նչ փոխվեց «հեղափոխականների» իշխանության գալուց հետո այդ երկրում..Ո՞ր Յանուկովիչին ու իր թալանչիներին փոխարինեցին տուրչինովտյագնիբոկյացենյուկները...Որոնք նույնպես լինելով նախկին պաշտոնյա, թալանելով կուտակել էին որոշակի կապիտալ և նախկին «գույնզգույն» հեղափոխության փորձից ելնելով ճիշտ ժամանակին, ճիշտ պահին գտնվեցին մայդանում...Ի՞նչ փոխվեց...Ո՞ր «Բերկուտին » փոխարինեցին «Սոկոլները»... Ո՞ր երկիրը կրեց տարածքային, տնտեսական, ինչու չէ բարոյական մեծ կորուստներ...Ո՞ր աջ ծայրահեղական, ազգայնական, մինչև կոկորդը կրիմինալի մեջ թաղված ուժերը սկսեցին թալանել երկիրը...
Սրանք դեռ «ծաղիկներն են», նախերգանքը…Դուք ընտրությունների մեկնարկին կտեսնեք ինչեր են կատարվելու…Իմ կարծիքով վիրավորանքների, կոմպրոմատների, վարկաբեկման, սադրանքների, սպանությունների հեղեղ է լինելու, հերյուրանքների, հայհոյանքների շքահանդես…Մեղադրանքներ` ընդհուպ համասեռամոլության, սադոմազոխիստական, տարաբնույթ այլ մեղադրանքներ…
Իսկ Արևմուտքը, ԱՄՆ-ը, Սպիտակ տան ղեկավարը հավանաբար հրճվում են իրենց ցանած և արդեն «հասունացած բերքով»…Մավրը արեց իր սև գործը և հիմա էլ Հաագայում` միջուկային անվտանգության գագաթաժողովին իրեն հույս էր տալիս, որ գերտերությունը Միացյալ Նահանգներն է, միայն նա իրավունք ունի տնօրինել մյուսների ճակատագիրը, իսկ Ռուսատանը ընդամենը մի տարածաշրջանային սովորական պետություն է, որից ոչինչ կախված չէ,որն ընդամենն իր մի քանի հարևան երկրների վրա կարող է ազդեցություն ունենալ…Հիմա հասկացա՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի այս Արևելյան գործընկերության «պրոյեկտի» հեռահար նպատակները..
Իսկ դուք` դեմոկրատիա, արդարություն, մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքներ, մարդասիրական օգնություններ, վերամբարձ խոսքեր ու կոչեր…
Վերջապես Օբաման դատարկեց սրտում կուտակված մաղձը` Պուտինը իրենից ոչինչ չի ներկայացնում, նա ընդամենն ինչ-որ տարածաշրջանային մի պետության ղեկավար է` ընդամենը…Իսկ ինքը`самый сильный, самый смельый, самый магучый, մի խոսքով самый, самый…
Օբաման մոռացել է, որ ռուսների հետ կատակ անել չի կարելի, որ Ռուսաստանը, ռուս ժողովուրդը անհրաժեշտ պահին համախմբվելու, բռնցքվելու, թեկուզ զրկանքների, զոհերի գնով հաղթելու դարավոր փորձ ունի, որքան էլ մենք կամ մյուսները սիրենք կամ չսիրենք իրենց…Մեզ` հայերիս, առայժմ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, մեր պաշտպանական, տնտեսական, արցախյան խնդիրների առկայության պայմաններում ուժեղ Ռուսաստան է պետք, քանի որ հազարավոր ընտանիքներ գոյատևում են այնտեղից ուղարկվող տրանսֆերտներով, Հայաստանին այս ճգնաժամի պայմաններում ապահովելով գոնե գնողունակության նվազագույն մակարդակ: Մենք գոնե առայժմ, պետք է յուրաքանչյուր քայլ կատարենք մեծ զգուշավորությամբ և ճշգրիտ դիվանագիտական և քաղաքական հաշվարկներով, թելադրված արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:
Ստեղծված իրավիճակում այլ ելք չունենք…