«Գուցե, ես պարզապես նրանց դուր չեմ գալիս»,- ծաղրանքով ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հանդես գալով Թեքսասի նահանգի Օսթին քաղաքում` ի պատասխան Կոնգրեսում ընդդիմադիր հանրապետականների, որոնք սպառնացել են նախագահի դեմ դատական գործընթացով եւ անգամ պաշտոնանկությամբ:
«Նարնցից ոմանք ասում են՝ «դատի տվեք նրան», «պաշտոնանկ արեք»: Իսկապե՞ս, ինչի՞ համար: Դուք պատրաստվում եք դատի տալ ինձ այն բանի համար, որ ես կատարում եմ իմ աշխատա՞նքը»,-սարկազմով նշել է Օբաման, որը առաջ է բերել ներկաների ծիծաղը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Դրանից հետո ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է ընդդիմադիր հանրապետականներին այն բանի համար, որ վերջիններս հրաժարվել են 2013-ի հոկտեմբերին բարձրացնել պետական պարտքի վերին շեմը՝ սպառնալով դեֆոլտով, եւ դաշնային կառավարությունը թողել են առանց ֆինանսավորման:Սենատի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Օբամային՝ լիազորությունները գերազանցելու համար:
Հանրապետականները դժգոհ են, որ նախագահը Սենատում արգելքների հանդիպելով, իր քաղաքականությունն առաջ մղում հրամանագրերով: Սակայն, Օբամայի խոսքով, դա բոլորովին այդպես չէ. Նա ավելի քիչ հրամանագրեր է ստորագրում, քան իր նախորդ նախագահները վերջին 100 տարվա ընթացքում: