▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նյութապաշտ մարդ չեմ. Նառա Դիլանյան

Life.panorama.am-ը գրում է, որ  սերիալներից հայտնի դերասանուհի Նառա Դիլանյանը պատմել է, որ շատերի կարծիքով իր այդչափ գունեղությունը մարդկանց ցուցադրելու համար է.

«Կան մարդիկ, ովքեր մտածում են՝ ես ձևական եմ ինձ մշտապես ուրախ ու գույներով լի պահում, բայց դա, իհարկե այդպես չէ: Սա իմ տեսակն է, ես էլ եմ նորմալ մարդ և իմ կյանքում էլ լինում են տխուր պահեր, բայց ես մի հստակ դիրքորոշում ունեմ՝ առանց այդ էլ հայի աչքերը տխուր են, պետք չէ առավել տխուր դարձնել կյանքը, չէ որ կարելի է ավելի ուրախ ապրենք ու ստեղծենք մեր կյանքում պահեր, որոնք էլ ավելի կուրախացնեն մեզ»,- նշել է Նառան:

«Եթե հիմա գտնեք իմ դասընկերներին, ապա նրանք ևս կփաստեն, որ ես միշտ եմ այսպիսին եղել, ես միշտ արել եմ մի բան, որը կտարբերվեր բոլորից, անկախ նրանից դա լավը կլիներ, թե վատը, ես սիրել եմ և սիրում եմ գունավորել, տոն դարձնել իմ օրերը ու հավատացեք դա անելը դժվար չէ: Իմ այս բնույթով ես մի բան հստակ կարող եմ ասել՝ որտեղ  հայտնվում եմ, բոլորին գույներ  եմ հաղորդում, իսկ երբ գնում եմ, իմ տեղը հաստատ դատարկ է մնում: Ամուսինս, ինձ հետ ապրելով, նմանվել է ինձ, նա  նպաստում է, որ մեր կյանքը առավել ուրախ լինի: Ես նյութապաշտ մարդ չեմ, ամուսինս կարող է ինձ փուչիկներ նվիրի և ես դրանից այնքան ուրախանամ, որ նա իմ ուրախությունից մշտապես ցանկանա նման պահեր պարգևել ինձ: Պետք է ասեմ ու միշտ եմ ասել, որ հարաբերությունների մեջ շատ բան է գալիս կնոջից: Եթե միապաղաղ լինես, ուրեմն կողակցիդ մեջ էլ կմարես այն կրակը, որի առավել բոցավառելով կարող ես երջանիկ լինել: Ինձ շատ են ասում հետևյալ նախադասությունը՝ «Ինչ էլ հավես ունես», այ մեր հայ կանայք հավես չունեն, դրա համար էլ շատ հաճախ իրենց պատկերացրած երջանկությունը չեն ունենում, Փառք Աստծո, որ ես այսպիսին եմ ու կարողանում եմ իմ մեջ գտնել ուրախ ապրելու մեծ ցանկությունը»,- պատմել է Նառան:

Նառա Դիլանյանը տարիներ առաջ բազմիցս է նշել, որ ամուսինը խանդոտ է, բայց այսօր արդեն այս հարցում դերասանուհին փոփոխություն է նկատում, թեպետ, իր խոսքերով, դեմ չէ ամուսնու խանդին. «Ես առաջ նոր էի հեռուստատեսային բնագավառում, ու ամուսնուս համար էլ այդ ամենը նոր էր, դրա համար անգամ «Դժվար ապրուստ» սերիալում նա չհամաձայնվեց, որ մեկ այլ դերասան լինի ֆիլմում իմ ամուսինը և նա էր այդ դերում ժամանակ առ ժամանակ խաղում: Հիմա որոշ բաներ փոխվել են, հիմա արդեն, կարծում եմ, ամուսինս կհամաձայնվի, որ ինչ-որ ֆիլմում մեկ այլ դերասան լինի իմ ամուսնու կարգավիճակում: Իհարկե, այսօր էլ մեր ընտանիքում խանդը իր տեղն ու դերը ունի, ես չեմ էլ ուզի, որ ամուսինս ինձ չխանդի, դա անհետաքրքիր կլինի»,- նշել է դերասանուհին:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին