▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նյութական վիճակը շատ է խեղդում, ինչից մարդիկ չարացել են միմյանց նկատմամբ. Գոհար Հովհաննիսյան

 

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով իր համար շատ կարևոր տեսահոլովակ է ներկայացնելու հեռուստադիտողին. «Շուտով կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Պետք է նշեմ, որ հատուկ դիտավորությամբ որոշեցի տեսահոլովակս ներկայացնեմ ապրիլի 24-ից հետո՝ շեշտելով, որ մենք շարունակում ենք հիշել և պահանջել,-նշեց երգչուհին ու պատմեց նոր տեսահոլովակի մանրամասները,- տեսահոլովակը մի քանի տարի առաջ նկարահանված Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի հիման վրա է լինելու: Ֆիլմում կա մի հատված, որտեղ Հայկոյի նվագակցությամբ «Խիո խանե» մեր հին երգերից մեկն եմ երգում: Հենց այդ երգի հիման վրա և ֆիլմի կադրերով Արտակ Իգիթյանը ինձ նվեր է արել՝ շատ շուտով ներկայացնելով այդ տեսահոլովակը»:
Ժողովրդական երգչուհին տեսահոլովակից զատ պատմեց նաև, որ հունիսին Համլետ Գևորգյանի, Գուրգեն Դաբաղյանի և Մավր Մկրտչյանի հետ միասին համերգային այցելություն կունենան Ջավախք, իսկ աշնանը միևնույն կազմով կլինեն Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով իր համար շատ կարևոր տեսահոլովակ է ներկայացնելու հեռուստադիտողին.

«Շուտով կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Պետք է նշեմ, որ հատուկ դիտավորությամբ որոշեցի տեսահոլովակս ներկայացնեմ ապրիլի 24-ից հետո՝ շեշտելով, որ մենք շարունակում ենք հիշել և պահանջել,-նշեց երգչուհին ու պատմեց նոր տեսահոլովակի մանրամասները,- տեսահոլովակը մի քանի տարի առաջ նկարահանված Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի հիման վրա է լինելու: Ֆիլմում կա մի հատված, որտեղ Հայկոյի նվագակցությամբ «Խիո խանե» մեր հին երգերից մեկն եմ երգում: Հենց այդ երգի հիման վրա և ֆիլմի կադրերով Արտակ Իգիթյանը ինձ նվեր է արել՝ շատ շուտով ներկայացնելով այդ տեսահոլովակը»:
Ժողովրդական երգչուհին տեսահոլովակից զատ պատմեց նաև, որ հունիսին Համլետ Գևորգյանի, Գուրգեն Դաբաղյանի և Մավր Մկրտչյանի հետ միասին համերգային այցելություն կունենան Ջավախք, իսկ աշնանը միևնույն կազմով կլինեն Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Գոհար Հովհաննիսյանը սրտնեղած նշեց, որ ի տարբերություն արտերկրի, Երևան քաղաքում համերգային առաջարկները շատ չեն: Հիշելով տարիներ առաջ անընդհատ կազմակերպվող համերգները՝ երգչուհին նկատեց. «Հիմա երևի մարդիկ մտածում են, որ երգիչները օդով են սնվում: Այսօր այս ամենը շատ ցավալի վիճակում է գտնվում, համերգներ չկան, լինելու դեպքում ել չնչին գումարներ են տրամադրվում, էլ չեմ ասում, որ համերգների մեծամասնությունը բարեգործական բնույթ են կրում: Տարիներ առաջ ես Աղասին և Ռուբենը ամիսը մեկ մեր նախաձեռնությամբ համերգներ էինք տալիս Ֆիլհարմոնիայի դահլիճում, իսկ հիմա, երբ հրավերների մեծամասնությունը արտերկրից են, ուղղակի ժամանակ չի լինում այստեղ մեր նախաձեռնությամբ համերգներ կազմակերպելու համար»: Գոհարը Հովհաննիսյանը Երևանում կազմակերպվելիք համերգների մասին նաև նշեց. «Այսօր, երբ մի համերգ են կազմակերպում, անմիջապես նշում են, որ այն հեռուստատեսությամբ է հեռարձակվելու, այսինքն դա նշանակում է, որ կներեք, չի վճարվելու»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին