Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: «Ես ՀՀ վարչապետ եմ, բայց կարևոր է նաև, թե ես ո՞ր երկրի վարչապետն եմ ու էդ երկիրն իր գոյության ընթացքում ի՞նչ ուժ է գեներացրել, տնտեսական, քաղաքական ի՞նչ հեղինակություն է գեներացրել: Ես եկել եմ, նստել եմ մեքենայի ղեկին ու քշում եմ, մեկ էլ պագրիշկեն վրից թռնում ա և այլն, ու էդպես շարունակ: Մենք պետք է հզորացնենք մեր պետությունը, իսկ դրա ձևը՝ աշխատել ու պետբյուջե գեներացնելն է»,- ասել է Փաշինյանը: |