▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստացույցը կշարունակվի այնքան, մինչև Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվի

Նստացույցը կշարունակվի այնքան, մինչև Լիդյա Մանթաշյանն  ազատ արձակվի. Արման Պետրոսյանը նստացույց է սկսել գլխավոր դատախազության առջև

44-օրյայի մասնակիցը ակցիայի մասին հայտարարել է «Սրբազան պայքարի» գործով Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու դատարանի որոշումից հետո։

Ակցիան իրականցնում եմ, քանի որ հանրությունը լռում է, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության գործով զբաղվող կազմակերպությունները, մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։ Ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, մասնավորապես մեր արվեստի բնագավառի, մշակույթի բնագավառի գործիչների, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների և հատկապես կին պատգամավորների և նաև կին լրագրողների ուշադրությունը, որովհետև էս խնդրի առաջ էսօր կանգնած է Լիդիա Մանթաշյանը, հաջորդը կարող է լինել յուրաքանչյուր ոք ձեզանից։

***

«Երեկ հանդիպել եմ Լիդյայի հետ, ասաց, որ այս հալածանքներով իրեն կոտրել չի ստացվի»,- այսօր Գլխավոր դատախազության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասաց Լիդյա Մանթաշյանի պաշտպան, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Ինչո՞ւ են հենց Լիդյայի հանդեպ այս ավելի խիստ մոտեցումը ցուցաբերել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ փաստաբանը նշեց․ «Նույնիսկ մենք՝ պաշտպաններս, չենք կարողանում այդ ծանրակշիռ կողմը գտնել։ Մի կողմից կառավարության, իշխանության այս ֆեմինիզացիայի ալիքի ներքո, երբ թվում է, թե խրախուսվում են ուժայիններում, քաղաքական պրոցեսներում կանանց ներգրավվածությունը և այսպիսի ձևակերպումներ տալով փորձում են սիրաշահել բնակչության մեծամասնություն համարվող կանանց, բայց մյուս կողմից կնոջն այսպիսի խոշտանգումների են ենթարկում՝ ասելով, որ տեսեք կանայք, եթե դուք հանկարծ որոշել եք մտնել քաղաքական պրոցեսների մեջ, զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ՝ մեկ անգամ ավել մտածեք, որովհետև կարող եք Լիդյայի ճակատագրին արժանանալ։ Երկրորդ պատճառը Սրբազանին ցավեցնելն է, նաև Լիդյայի պատճառաբանությունը, որ ակնարկեց իր ելույթում՝ կապված էր Վահագն Ալեքսանյանի հանգուցյալ մոր միջադեպի հետ, որը, ասում է, գուցե շատ ցավոտ են տարել և հենց այս եղանակով են փորձում պատժել»։

***

«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լիդյա Մանթաշյանի ուղերձը՝ «Աբովյան» ՔԿՀ-ից․ «Սիրելինե՜ր, անչափ շնորհակալ եմ ձեր զորակցության խոսքերի համար։ Բայց առավել ուրախ եմ ոչ թե իմ անձի, այլ ձեր՝ ճշմարտության և արդարության կողմը բռնելու համար։
Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզ և մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ԱՀԱԲԵԿՎԵԼ)))։
Իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՄ ԴԱՐՁԵԼ․․․
Եթե նկատեցիք, մեր գործով ազատ արձակված բոլոր տղաների առջև դատարանը պահանջ է դրել՝ չգտնվել մարդաշատ վայրերում։
Ինչպես բոլորս էլ հասկանում ենք, այդ արգելքը չի վերաբերվում մարդաշատ զորամասեր, մարդաշատ բժշկական կենտրոններ, մարդաշատ հարսանիքներ և այլ վայրեր այցելելուն, խոսքը ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՅՑԵՐԻ մասին է))
Այսինքն՝ դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ։ Այս ո՞ւր ենք հասել․․․
Այսօր իմ հոգևոր հայր Բագրատ Սրբազանին, ինձ և մյուսներին հալածում են «ահաբեկչության» կեղծ գործ հարուցելով, ինձ ավելի խիստ պատիժ (իբրև խափանման միջոց) նշանակելով և հանրությանը ներկայացնելով որպես երկրի «թիվ 1 ահաբեկիչ»)))
Ցավում եմ, շա՜տ եմ ցավում, որ մեր պետությունը հայտնվել է այսօրվա վիճակում, երբ դատավորն առաջնորդվում է ոչ թե իր սեփական համոզումով, այլ կատարում է իրեն թելադրվածը։
Մինչև դատարանի կողմից իմ վերաբերյալ որոշման կարդալը, դատարանին ուղղված խոսքիս մեջ ասացի, որ ինձ ասել են՝ դատարանը ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ չի ստացել քեզ ազատ արձակելու։ Դատարանն իմ այդ ասածին նույնիսկ չանդրադարձավ։ Գոնե ասեր՝ նման բան չկա, ես ինքնուրույն եմ գործում։ Չասաց, որովհետև ասելիք չուներ․․․
Ցավում եմ ոչ թե առանձնապես իմ դժվարությունների համար, այլ որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են։
Սա միայն մեկ բան է մեզ հուշում․ չի՛ կարելի դադարել խոսել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին և շարունակել անտրտունջ պայքարը։
Վստահ եմ, մեր պայքարը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ է պսակվելու, և անկախության սերունդը կառուցելու է ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ․․․ ԱՍՏԾՈՎ․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին