▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանակվել են բոլոր մարզային քննչական վարչությունների պետերը

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին։

Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Թաթուլ Լևոնի Շուշանյանը, Արագածոտնի  մարզային քննչական վարչության պետ՝ Մարատ Կառլոսի Դուրյանը, Արարատի մարզային  քննչական վարչության պետ` Արման Արմենակի Հարությունյանը,  Արմավիրի մարզային  քննչական վարչության պետ` Թեմուր Տիտալի Ջնդոյանը, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ` Արտավազդ Գառնիկի Ղազարյանը, Կոտայքի մարզային քննչական  վարչության պետ` Մհեր Խաչատուրի Վարդանյանը, Շիրակի մարզային  քննչական վարչության պետ` Սամվել Անդրանիկի Սիմոնյանը, Սյունիքի մարզային  քննչական վարչության պետ` Վահրամ Սասունի Դաղունցը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ` Աննա Լեսմիկի Մանթաշյանը և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ` Վարդան Ստեփանի Ավագյանը:


ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին