▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանակում է` հրահանգ է եղել որևէ կերպ Լիսկային չներգրավել որպես մեղադրյալ

Կարելի է ասել, Սուրիկ Խաչատրյանի' պատիժ կրելու հարցն, արդեն փակված է: Նրա որդին' Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահ Զարզանդն իրենց վրա են վերցրել հանցագործությունը' այսպիսով փակելով մասնակիցների շրջանակը: Անհապաղ քննչական մարմինը պիտի հարցաքններ Բակո Սահակյանին, Մաքսիմ Հակոբյանին, սակայն այս «արտոնյալ» վկաները դուրս են մնացել նախաքննական մարմնի «տեսադաշտից»: Նշանակում է, արդեն հրահանգ է եղել որևէ կերպ Լիսկային չներգրավել որպես մեղադրյալ: Շնորհավորում եմ, պարոնայք, բոլորիս, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ լիսկաները ապահովագրված են, նրանց չի կարելի դատել, դատապարտել, մեկուսացնել, պաշտոնանկ անել... Թեկուզ այն, որ Լիսկայի ցինիկ հայտարարությունն իր այսպես կոչված ժամանակավոր հրաժարականի մասին' չի դատապարտվել վարչապետի կողմից, նշանակում է, որ Լիսկան օրենքներից վերև է գտնվում... Ուրեմն, յուրատեսակ «ազգային արժեք», որին պետք է բամբակի մեջ պահել...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին