Հայտնի ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» հաղորդման ժամանակ անդրադարձել է վերջերս մեծ աղմուկ բարձրացրած և քննադատությունների արժանացած երգահան Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հայտարարությանը, թե «ղարաբաղցիներն ադրբեջանցիներ են, քանի որ մեծացել են ադրբեջանական մթնոլորտում»:
«Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս հայը կարող է նման բառեր արտասանել: Նրանք տեսել են սով, տանջանքներ. ինչպե՞ս կարելի է դա մոռանալ, ինչպե՞ս կարելի է այդպես արտահայտվել, ինչպե՞ս կարելի է ազատ ապրելու իրենց իրավունքի համար կռված մարդկանց այսպես դավաճանել: Ինձ համար մեկ է՝ թե իրենց մոտ ինչ քաղաքական իրավիճակ է և ում են ատում, ինչու և ինչպես, բայց մի՞թե կարելի է բազմաչարչար ժողովրդի պատմությունն այսպես դավաճանել»,-ասել է Սոլովյովը:
Սոլովյովը նաև քննադատել է Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպը: Նա ցանկություն է հայտնել ազատ ժամանակ ունենալու դեպքում անպայման գալ Հայաստան ու հանդիպել երկրի ղեկավարության հետ: