Հայտնի ռուս դերասան Նիկիտա Ջիգուրդան, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով, մեկնաբանելով Նատաշա Կորոլյովայի և նրա ամուսնու՝ Տարզանի, մասնակցությամբ պոռնո տեսանյութը, ասել է.
«Այսօր ամեն ինչ թույլատրելի է: Ես դիտել եմ Նատաշայի և Տարզանի տեսանյութը և դրանում ոչ մի անթույլատրելի բան չեմ գտել: Ավելին, ես հիանում եմ այնպիսի մարդկանցով, ինչպիսիք են Կորոլյովան և Տարզանը: Չեմ հասկանում՝ ինչո՞ւմն է խնդիրը. նրանք սիրում են միմյանց: Չէ որ Տարզանն այլ կնոջ հետ չի տվյալ տեսանյութում: Ես ինքս ժամանակին նմանատիպ տեսանյութ հրապարակել եմ, սակայն՝ ոչ կնոջս հետ: Նատաշան և Տարզանն ամուսիններ են: Նրանք Աստվածներ են: Ես նրանց շատ եմ սիրում»,- ԶԼՄ-երից մեկին ասել է Նիկիտա Ջիգուրդան: