ԱԺ նիստում այսօր շարունակվում են ՝ ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ պատգամավորների ելույթները:
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ նախքան Արթուր Դավթյանին անդրադառնալը, նախընտրում է խոսել նրան նախորդողների մասին.
«Գևորգ Կոստանյանի հեռացման հանգմանանքերին այդպես էլ չծանոթացանք: Նա հրաժարական տվեց օգոստոսին, իսկ պաշտոնական պատճառաբանությունը առողջական խնդիրներն էին: Հանրությունը կասկածներով էր դրան վերաբերվում, քանի որ նրա հեռացումը մի տողով բացատրելն անհասկանալի է:Վարկած կար, որ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՊՆ մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ իրեն պատկանող ընկերությունները ուռճացված գներով են մատակարարում արել: Նույն փաստերը վերաբերում են նաև Աղվան Հովսեփյանի որդուն»:
Փաշինյանն, անդրադառնալով Արթուր Դավթյանի կենսագրությանը, նկատեց. «Արթուր Դավթյանը կապ ունի «Հարսնաքար»-ի գործի հետ: Այս ամբողջ ընթացքում նրա անունը զուգակցվում է «Հարսնաքար»-ի գործով Ռուբեն Հայրապետյանի որևէ առնչության հետ: Այստեղից էլ այն պատճառաբանությունը` ինչու է իրավապահ համակարգի ներկայացուցիչների սենյակներում կախված նախագահ Սերժ Սարգսյանի նկարը: Սերժ Սարգսյանի նկարը բացատրում է, որ սպանությունն է քրեական, և որը՝ ոչ: Ամեն երեկո նրան զեկուցում են, ամեն առավոտ՝ հրահանգ ստանում»: